

ԷկոԼուր
ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայքնում կրկին անհանգիստ է: Պարզվում է, որ դարձյալ օրակարգում է հայտնվել Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հարցը: Սակայն այս անգամ հանքավայրի շահագործման հարցով զբաղվում են ոչ թե համապատասխան նախարարությունները, այլ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանից: Վերջինս հայտնեց, որ մարտի 13-ին Ֆիոլետովո համայնքում ՀՀ Նախագահի աշխատակազմին կից Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչ Իվան Սեմյոնովը համայնքի բնակիչներին հայտնել է, որ հանքի շահագործման հարցը վերստին բարձրացվել է: Իվան Սեմյոնովը նշել է, որ հանքի շահագործման փաթեթը գտնվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, և մոտ օրերս խնդիրը լուծում կստանա:
Հիշեցնենք, որ Ֆիոլետովո համայքնը ի սկզաբե դեմ էր արտահայտվել հանքի շահագործմանը՝ նշելով, որ գյուղը?rel=0" frameborder="0" allowfullscreen> կոչնչացվի, եթե հանքը բացվի: Բնակիչները դիմել էին միանգամից երկու դեսպանների՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Նամակներ են ուղղվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին: Ֆիոլետովոյի բնակիչները դիմել են նաև հասարակական կազմակերպություններին, որոնք էլ իրենց հերթին բարձրացրել են նախագծում առկա ռիսկերը և սպառնալիքները: Հանքավայրի նախագծի փորձաքննության գործընթացը կասեցվեց, երբ դեսպաններ Անդրեյ Սորոկինը և Իվան Վոլինկինը այս հարցով հանդիպեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ:
Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` գյուղից դեպի հարավ-արևելք 500 մ, Աղստև գետի աջ ափին: Հանքավայրի ազդեցության գոտում են գտնվում երեք համայնքներ` Ֆիոլոտովո, (հանքավայրից հեռավորությունը` 2.7 կմ), Մարգահովիտ՝ (հանքավայրից հեռավորությունը` 11.1 կմ), Լերմոնտովո՝ (1 հանքավայրից հեռավորությունը` 7 կմ): Հանքավայրը մտադիր է բաց եղանակով շահագործել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն: Կանխատեսելի էր, որ հանքավայրի շահագործման սառեցված գործընթացը կարող էր վերսկսվել, եթե հաշվի առնենք՝ ովքեր են «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի իրական սեփականատերերը:
«Գրեյդ Ռեդմենտը» հիմնադրվել է 2005-ին, հիմնադիրներն են եղել Հասմիկ Հարությունյանը, Մայրեն Բատոյանը և Վարդան Մարգարյանը: «Գրեյդ Ռեդմենտ» ՍՊԸ-ն ուսումնասիրության և բնապահպանական թույլտվություններն ստացել է այն ժամանակ, երբ ՀՀ բնապահպանության նախարար էր Վարդան Այվազյանը, այժմ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հասմիկ Հարությունյանը Այվազյանի ղեկավարած տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի պետ Երվանդ Հովհաննիսյանի կինն է: Մայրեն Բատոյանը՝ Վարդան Այվազյանի կնոջ ընկերուհին և համագյուղացին: Այդ մասին «Հետքը» տարիներ առաջ գրել էր: Վարդան Մարգարյանը Մեղրաձորի հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ընկերության սեփականատերն ու տնօրենն է:
2014թ. գարնանը բաժնետերերի որոշակի փոփոխություն է եղել: Հասմիկ Հարությունյանը մնացել է, Վարդան Մարգարյանն իր բաժնեմասը գրանցել է դստեր՝ 24-ամյա Մանե Մարգարյանի անվամբ, իսկ Մայրեն Բատոյանն իր բաժնեմասը փոխանցել է Սերոժ Սարգսյանին», - նշված է «Հետք»-ի հրապարակման մեջ:
Նշենք, որ Վարդան Այվազյանն ունի մի քանի հանքավայրեր և արդեն վաճառել է չինական «Fortune Oil» ընկերությանը Հրազդանի, Սվարանցի և Աբովյանի երկաթի հանքավայրերի շահագործման իրավունքը: Հրազդանի հանքավայրի համար չինացիները Այվազյանից ստացել են թույլատվությունների փաստաթղթերի ժամկետանց փաթեթ: Ֆիոլետովոյում ասում են, որ այդ գործարքի հետևում նույնպես կանգնած են չինացիները (տեղեկատվությունը ստուգված չէ): Բացառված չէ, որ ոսկու փոքր հանքավայրերով չինացիչները հետ կվերադարձնեն գնված 3 մեծ, բայց ոչ հեռանկարային երկաթի հանքավայրերի կորուստները:
Մարտ 18, 2015 at 12:23
