ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ

ԷկոԼուր

Գլոբալ տաքացումն ամենամեծ վտանգն է, որ երբևէ սպառնացել է մարդկությանը: Այն ազդելու է մեզանից յուրաքանչյուրի և մեր ապագա երեխաների վրա: Երկուշաբթի, 2009թ. դեկտեմբերի 7-ին աշխարհի կառավարությունների, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդիպելու են Կոպենհագեն (Դանիա)` որոշելու ինչպես լուծել այս խնդիրը:

Ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի պաշտպանությամբ մտահոգ մարդիկ այս օրը ակցիաներ են կազմակերպելու` նպատակ ունենալով հանրային ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս արմատական քայլեր ձեռնարկեն գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունները կանխելու համար:

Կիրակի օրը` դեկտեմբերի 6-ին, Երևանը միացավ աշխարհի մեծ քաղաքներին: Նպատակն էր ցույց տալու մեր կառավարությանն ու աշխարհի ղեկավարներին, որ հետևում ենք իրենց գործողություններին և պահանջատեր ենք:

Այդ օրը, համաշխարհային ակցիայի շրջանակում, «Հեծանիվ+» և «Էկոդար» ՀԿ-ները, Թեղուտի պաշտպանության շարժումը և մի շարք բնապահպան ակտիվիստներ կազմակերպեցին հեծանվաերթ Երևանի փողոցներում:

Ակցիան նկարահանվեց եւ ուղարկվեց Կոպենհագենի հեծանվային ակտիվիստներին և ցուցադրվեց է կոնֆերանսի պատվիրակներին:

Դեկտեմբեր 07, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր