Անտեսանելի շղթայական վտանգը

Անտեսանելի շղթայական վտանգը

Թեհմինե Ենոքյան, Lragir.am

Չորս տարվա կտրվածքով փորձեցինք հասկանալ` ինչ է փոխվել հանքարդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության և հանրության իրազեկվածության ասպարեզում: Ինչպես են  արձագանքում բնապահպանների բողոքներին կառավարությունը, գյուղական համայնքները, ֆինանսավորող միջազգային կառույցները: Ինչ արժեք ունեն մասնագիտական կարծիքները խոշոր նախագծերի թույլատրման կամ մերժման գործում:

Թեղուտում արդեն իսկ կան գետերի ջրերի աղտոտման առկա ապացույցներ, Ամուլսարի գործով գնդեվազցիները ունեն վաճառված ծիրանի այգիներ, Սյունիքի մարզում գեղանուշցիները ըմբոստանում են հանուն սեփական իրավունքների և առողջ շրջակա միջավայրում  ապրելու:

Կարծես թե Հայաստանի տարբեր հատվածներ են, բոլորովին իրար հետ կապ չունեցող, սակայն անտեսանելի թելով այս բոլոր համայքները կապված են իրար հետ, շրջակա միջավայրի աղտոտման, գյուղացիների ունեզրկման, էկոարտագաղթի վտանգներով, առողջապահական խնդիրներով և սննդային շղթայով:

Ամուլսարի իրավական գործընթացն անցնում է ճիշտ Թեղուտի անցած ճանապարհը, բողոքը ներկայացվել է Օհուսի համապատասխանության կոմիտե:

Կառավարությունը լսում է հիմնավորված մասնագիտական կարծիքներ, սակայն դա էական ազդեցություն չի ունենում որոշումների կայացման վրա: Դատարաններն այսուհետ վարույթ են ընդունում բնապահպանական գործերով բողոքներ, սակայն ըստ բովանդակության քննություն չեն իրականացնում:

Միջազգային կառույցներն էլ շարունակում են ֆինանսավորոել այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանի էկոգաղութացմանը:

Այս կարծիքին էին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներ Արթուր Գրիգորյանը, Աննա Շահնազարյանը, Էկոլուր ՀԿ ի տնօրեն Ինգա Զառաֆյանը, ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Մարտ 22, 2016 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր