

Էկոլուր
Հրազդանի երկաթհանքը շահագործել պատրաստվող «Fortune Resources» ՍՊԸ-ին տրված հատուկ լիցենզիան եւ լեռնահատկացման ակտը օրինական հիմքեր ունեն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` ի պատասխան «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության հարցմանը:
Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթահանքը պատրաստվում էր շահագործել «Նագին» ՍՊԸ-ն: Հետագայում ընկերությունը շահագործման իր իրավունքը վաճառել է չինական «Fortune Oil» ընկերությանը, որի հայաստանյան ներկայացուցիչը « Fortune Resources » ՍՊԸ-ն է:
Aarhus.am կայքում տեղադրված նամակում ասված է. «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի պաշարները հաստատվել են ՒսՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից՝ 1963թ դեկտեմբերի 21-ի թիվ 4184 այհձանագրությամբ, և В+С, կարգերով կազմել են՝ 50061 հազ.տ երկաթի հանքաքար, երկաթի պարունակությունը հանքաքարում՝ 31.98%:
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2007թ հունվարի 26-ի թիվ 27-Ա հրամանով, Հրազդանի երկաթի հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀԱ-Ա-14/453 հսւտուկ փցենզիան, 2007թ հունվարի 26-ին տրամադրվել է «Նագին» ՍՊԸ-ին՝ 25 տարի ժսւմկետով, գործողության ժամկետի ավարտը սահմանվել է 2032թ -ի հունվարի 26-ը։
Հատուկ լիցենզիայով ընկերությանը արդյունահանման նպատակով տրամադրվել է հանքավայրի հաստատված պաշարներն ամբողջովին, այն է՝ 50 մլն տ, տարեկան4 2,0մլն տ արտադրողականությամբ։
«Կոնցեսիայի մասին» ՀՀ նախկին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ընկերությունը պարտավոր էր 9 ամսվա ընթացքում հանքավայրի շահագործման նսւխագիծը ենթարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների և կնքել լիցենզային պայմանադիր, ինչը ընկերության կողմից չի կատարվել։
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, հանքավայրի պաշարների լրահետախուզման և վերագնահատման համար, 2007թ մայիսի 31-ին ընկերությանը տլւամադրվել է՝ ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով թիվ 66 ոսւումնասիրության լիցենզիան, ինչի հիման վրա՝ 2007թ մայիսի 31-ին կնքվել է ընդերքն օգյւակար հանածոների շահագործման նպատակով ոաումնասիրության թիվ 244 լխ ենզային պայմանադիրը։
ՀՀ «Ընդերքի մասին» նախկին օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հսւմաձայն՝ հանքավայրերում պաշարների լրահետախուզում կամ շահագործական
հետախուզություն կարող էր իրականացվել՝ հանքավայրի շահագործման նպատակով կնքված պայմանագրի հիման վրա։
Օգտակար հանածոների պաշարների գործակալության 2007թ դեկտեմբերի 12-ի թիվ 152 և 2008թ-ի մարտի 18-ի թիվ 152-Ա (ճշգրտած) որոշումներով վերագնահատվել է Հրազդանի երկաթի հանքավայրի պաշարները, և B+C, կարգերով կազմել է՝ 77736.4 հւյզ տ երկաթի հանքաքար, երկաթի 26.46% միջին պարունակությամբ, երկաթի քանակը՝ 2С .6 մլն տ։
Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով արդյունահանման լի<յենզային պայմանագրի կնքման համար, ընկերությունը 2008թ-ի սեպտեմբերի 4-ին նէ րկայացրել է հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծ։
Համաձայն նախագծի, հանքաքարի արդյունահանումը նախատեսվել է իրականացնել բաց եղանակով, իսկ ներդրումների քանակը հաշվարկվել է 262546 հազար դոլարին համարժեք դրամի չափով։
Նախագիծը սահմանված կարգով՝ ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության U արժանացել դրական ւիորձաքննական եզրակացության :
«Նագին» ՍՊԸ-ն, 2008թ-ի դեկտեմբերի 22-ին դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ թիվ ՀԱ-Ա-14/452 հանքարդյունահանման հատուկ լի(|ենզիայում փոփոխություններ կատարելու նպատակով։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2009թ-ի փետրվարի 10-ի թքվ 15-Ա հրամանով, լիցենզիայում կատարվել է փոփոխություն, ընկերությանը տրամադրվել է հանաքավայրի վերագնահատված ողջ պաշարները՝ 77736,4 հազ.տ հանքաքար։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Նագին» ՍՊԸ-ի միշև, 2009թ-ի մարտի 10-ին կնքվել է օգտակար հանածոների թիվ 427 լիցենզային պայմանադիրը, որով արդյունահանման է տրամադրվել՝ 70.0 մլն տ հանքաքար, 26.46 % երկաթի միջին պարունակությամբ։
Շահագործման 1-10 տարիներին սահմանվել է տարեկան 2,0մլն տ, 11-20 տարիներին՝ 3,0մլն տ և 21-25 տարիներին՝ 4.0 մլն տ արտադրողականություն։
Ընկերությունը մինչ օրս պետք է արդյունահաներ և վերամշակեր մոտ 9 մլն տոննա հսւնքաքար։
Ինչ վերաբերում է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջի կատարմանը, ապա հայտնում ենք, որ հղում կատարել «Կոնցեսիայի մասին » ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջին և 2010թ-ին դադարեցնել հանքային իրավունքը՝ կհամարվեր ոչ իրավաչափ, քանի որ նույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ լից ենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման ժամկետը, իսկ 32-րդ հոդվածով սահմանվող՝ «ոչ պակաս, քան երեք տարի ժսւմանակահատվածը», ավարտվում էր 2012թ-ի մարտ ամսին, երբ «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքը համարված էր եղել ուժը կորցրած։
Հանքաքարի պաշարների 7.5 մլն տ. կորստի պատճառ է հանդիսացել Աթարբեեյան ՀեԿ-ի դերիվացիոն ջրանցքի պահպանության համար թողնված անվտանգության բ1ամասերը։
Հանքարդյունահանման թիվ ՀԱ-Ա4/453 հատուկ լիցենզիան 2012թ-ի հոկտեմբերի 2(-ին վերաձևակերպվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹՎ– 29/169 թույլտվությամբ, լիցենզային թիվ 429 պայմանադիրը՝ ընդերքօգտագործման ՊՎ -169 պայմանագրով, իսկ լեռնահատկացման թիվ 372 ակտը՝ ԱՎ-169 լեռնահատկացման ակտով։
Հղում կատարել ՀՀ «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջին և լեռնահատկացման ակտ չունենալու պատճառով դադարեցնել «Նագին» ՍՊԸ-ին տրամադրված հանքային իրավունքի գործողութիւնը, նույնպես կհամարվեր ոչ իրավաչափ վսյրչական ակտի ընդունում, քանի որ նոր օրենսգիրքը ուժի մեջ է մտել2012թ-ի հունվարի 1-[ւց և չունի հետադարձ ուժ, իսկ «Կոնցեսիայի մասին» ՀՀ նախկին օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է, որ հանքային իրավունքը՝ համապատասխան լիցենզիայով, նախագծով և լիցենզային պայմանւսգրով հավաստվող իրավունքն է։
Լեռնահատկացման ակտի ւորամադրման համար նախկին օրենսդրությամբ ժամկետ չի սահմանված։
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման հանքային իրավունքի ւորամադրումը «Նագին» ՍՊԸ-ին իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, հաշվի առնելով նաև «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով սահմանված՝ հանքային իրավունքի սահմանաւիակումները։
«Նագին» ՍՊ ընկերությունը «Ֆորչն Ո-իզորսիս» ՍՊ ընկերությամբ անվանափոխելու համար հիմք է հանդիսացել ընկերության 2011թ-ի փետրվարի 25-ի ընդհանուր արտահերթ ժողովի որորշմամբ հաստատված և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նոր Նորքի տարածքային բաժնի կողմից 2011թ-ի մարտի 2-ին գրանցված «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊ ընկերության կանոնադրության փոփոխությունը։
Ինչ վերաբերում է գրության մեջ բարձրացված մյուս հարցադրումներին, տեղեկացնում ենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից նախատեսվում է իրականացնել ստուգում՝ «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ում, ինչի ավարտից հետո միայն հնարավոր կլինի պատասխանել մնացած հարցերին»,- ասված է նամակում։
Նոյեմբեր 04, 2013 at 16:57
