

ԷկոԼուր
Բնապահպանության նախարարությունը Թուխմանուկի հանքավայրի եւ հարակից բնակավայրերի էկոլոգիական վիճակի ուսումնասիրությամբ չի զբաղվել: Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյան Մանուկյանը նախարարությանը հարցրել է, թե ինչպիսին է Թուխմանուկի ոսկու հանքավայրի եւ դրան հարակից համայնքների` Մելիքի եւ Միրաքի, օդային ավազանի էկոլոգիական վիճակը եւ դրա դինամիկան 3 տարվա ընթացքում: Ինչպես նաեւ Օրհուս կենտրոնը հարցրել է Քասաղ գետի, Հալավարի ջրամբարի ջրի, այդ տարածաշրջանի հողաբուսական եւ կենդանական աշխարհի էկոլոգիական վիճակի եւ վերջին 3 տարվա ընթացքում դրա դինամիկայի մասին: Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Գեւորգյանը տեղեկացրել է. «Թուխմանուկի հանքավայրի եւ դրան հարակից բնակավայրերի օդային ավազանի մոնիտորինգ մեր կողմից չի իրականացնում»: Ա. Գեւորգյանը Օրհուս կենտրոնին է ուղարկել միայն Քասախ գետի ջրերի վերջին 3 տարվա մոնիտորինգի տվյալները: Այս մասին տեղեկանում ենք www.aarhus.am կայքից:
Նոյեմբեր 15, 2012 at 16:11
