Հանքարդյունաբերական թափոններով Նորաշենիկ գետի աղտոտման մասին ահազանգը Բնապահպանության նախարարությունը չի լսել

Հանքարդյունաբերական թափոններով Նորաշենիկ գետի աղտոտման մասին ահազանգը Բնապահպանության նախարարությունը չի լսել

ԷկոԼուր

«Նորաշենիկ գետի աղտոտման հարցով ինչո՞ւ արձագանք չի եղել,- դեկտեմբերի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ իր աշխատակիցներին դիմեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը,- Հիմա ասուլիսից հետո ճշտեք եւ ասեք, թե ինչու աձագանք չի եղել»: Խոսքը «կանաչ» ակտիվիստների կողմից մամուլում տարածված Սյունիքի մարզի Նորաշենիկ գետի`հանքարդյունաբերական տոքսիկ թափոններով աղտոտման մասին է: Ակտիվիստների ներկայացրած նյութերը մեծ իրարանցում էին առաջացրել: «ԷկոԼուր»-ը հարցրեց նախարարին, թե արդյոք ահազանգից հետո անցկացվել են Նորաշենիկ գետի աղտոտման վերաբերյալ ուսումնասիրություններ, ինչպիսին է շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը,  եւ որ ընկերություններն են պատասխանատվություն կրում արտանետումների համար:

Սակայն հարցը մնաց անպատասխան:

Մեր կողմից նշենք, որ Նորաշենիկ գետի աղտոտումը պատահական երեւույթ չէ այլ պարբերական: Արդյունքում Սյունիք գյուղը, որի տարածքով անցնում է գետը, կարելի է համարել էկոլոգիական աղետի վայր:

Դեկտեմբեր 26, 2012 at 16:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր