Հրազդանի երկաթահանքի շահագործման նախագիծը մտահոգել է «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենին

Հրազդանի երկաթահանքի շահագործման նախագիծը մտահոգել է «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենին

ԷկոԼուր

Հրազդանի երկաթահանքի շահագործման հետեւանքով ջրից կզրկվեն 4 քաղաքներ` Հրազդանը, Աբովյանը, Չարենցավանը եւ Ծաղկաձորը: Նման մտավախություն հայտնեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի  «Հյուսիս-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Հրազդան» տեղամասի պետ Ա. Սարգսյանը: Հիշեցնենք, որ չինական  «Fortune Oil» ընկերությունը ձեռք է բերել «Նագին» ընկերության բաժնետոմսերը, որը 2009թ. ներկայացրեց Հրազդանի երկաթահանքի բաց եղանակով շահագործման նաքխագիծը, որն էլ առաջացրեց ոչ միայն Հրազդանի հասարակության բողոքը, այլ ողջ էկոլոգիական հասարակության: Անկախ փորձագետներն արդեն կարծիք են հայտնել, որ Հրազդանի եւ Աբոյանի երկաթահանքերի բաց եղանակով շահագործումը կարող է հանգեցնել նրան, որ Երեւանը եւ Հրազդանը կզրկվեն խմելու ջրից: Դրա հետ մեկտեղ նշվում էին ջրի կորստի տարբեր ցուցանիշներ` 40-ից մինչեւ 60%: Բացատրությունների համար «ԷկոԼուր»-ը դիմեց մի կազմակերպության, որը Հրազդանում իրականացնում է խմելու ջրի կառավարում, այսինքն` «Հայջրմուղկոյուղի»: 

«Հրազդան» տեղամասի պետն իրավիճակը մեկնաբանեց հետեւյալ կերպ: Հրազդան քաղաքի 100% խմելու ջուրն ապահովվում է Մաքրավան-2 աղբյուրից: Միեւնույն աղբյուրը 1500լ/վ արագությամբ ջրով ապահովում է եւս 3 քաղաքի` Աբովյանին, Չարենցավանին եւԾաղկաձորին: Այն նաեւ լցնում է «երկաթե» հանքի հենց ստորոտին տեղակայված ջրամբարը: Խորհրդային մասնագետների ուսումնասիրությունների համաձայն` Մաքրավան-2 աղբյուրի ջրի 60%-ը գալիս է Սեւանի ավազանից, եւ եւս 40%-ն առաջանում է ձնհալից, տեղումներից եւ այլն: Սեւանի ավազանի ջրերն անցնում են, մասնավորապես, Հրազդանի երկաթահանքի տակով` մոտավորապես ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա: Ինքը` հանքավայրը, ավելի բարձր վայրում է տեղակայված: Բայց եթե երկաթի արդյունահանման համար պայթեցման աշխատանքներն ազդեն ստորգետնյա ջրերի վրա, ապա ջրերը կճեղքեն եւ ճանապարհ կգտնեն ուղիղ դեպի հանք, եւ Մաքրավան-2-ը կչորանա: «Ես չգիտեմ, թե նրանք որքան են մտադիր իջնել ներքեւ հանքանյութի արդյունահանման համար: Իմ տվյալներով` դա լինելու է ջրի մակարդակից ավելի ներքեւ: Եթե դա իսկապես տեղի ունենա, ապա մենք կսկենք կորցնել ջուրը»,-ասաց Սարգսյանը: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա Մաքրավան-2-ը Երեւանին ջուր չի մատակարարում: Մայրաքաղաքը ջուր ստանում է մեկ այլ աղբյուրից, որը, Սարգսյանի տվյալներով, ջուր է ստանում Սեւանի ավազանից: «Ամեն դեպքում, այստեղ լուրջ ուսումնասիրություններ են պետք»,- եզրակացրեց Ա. Սարգսյանը:

Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանն «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ իրենք նամակ են ուղարկել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին` ներկայացնելով Հրազդանի հանքավայրի շահագործման նախագծի ռիսկերը: «Ճիշտ է, նա մեզ չի պատասխանել, բայց որոշ աղբյուրներից լսել ենք, որ նա մտահոգվել է եւ նամակ է գրել նախագահին»,- ասաց Անահիտ Մնացականյանը:


style="height: 390px; width: 640px">

Հուլիս 19, 2011 at 11:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր