

ԷկոԼուր
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում կքննարկի մեկ միասնական խմբով Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարին միանալու հարցը: «Նախաձեռնության որոշ անդամներ անդրադարձել են Հրազդանի խնդրին, սակայն դեռեւս տարվում են առանձին քննարկումներ եւ վերլուծություններ: Հրազդանի խնդրով նախաձեռնության՝ որպես մեկ ընդհանուր խմբի, զբաղվել չզբաղվելու վերաբերյալ կծավալվի հատուկ քննարկում նախաձեռնության ՖԲ էջում, որից հետո, կորոշվեն մեր հետագա անելիքները»,- «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ անդամներ:
Նոյեմբեր 15, 2011 at 17:55
