«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն չի ապահովել Ողջի գետի էկոլոգիական թողքը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն չի ապահովել Ողջի գետի էկոլոգիական թողքը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն չի ապահովել Ողջի գետի էկոլոգիական թողքը՝ խախտելով արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության պահանջները: Հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Վերջինս խախտումը հայտնաբերել է Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության հրապարակման հիման վրա իրականացրած ուսումնասիրության արդյունքում։

Օգոստոսի 25-ին «Հայկական բնապահպանական ճակատ»-ն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Քաջարան գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել, ամենայն հավանականությամբ, նոր ջարդիչ կայան կառուցելու նպատակով։ «Հանքի լցակույտերը լցվում են հենց Ողջի գետի ափին՝ գյուղի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Բացի այդ գյուղացիները պնդում են, որ գետի ջուրն ամբողջովին վերցնում են խողովակների մեջ, որի հետևանքով գետն ըստ էության ցամաքում է։

Ողջի գետի չորացման փաստն ու վիճակը կարող եք ">տեսնել այս ուղիղ եթերի հենց սկզբում…» ,- նշված էր ահազանգի տեքստում։

Ի պատասխան տեսչական մարմնից տեղեկացրել են. «Բարձրացված մյուս հարցերի շրջանակներում խախտումներ չեն բացահայտվել։

Ընկերության կողմից նոր ջարդման կայան չի կառուցվում, իսկ արտադրության ընթացքում մակաբացված դատարկ ապարները լցվում են արտադրական նախագծով սահմանված լցակույտերում»։

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

 

Օգոստոս 27, 2020 at 15:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր