Ինչ կարելի է անել, որպեսզի թույլ չտալ թալանել Հայաստանի ռեսուրսները. շնորհանդես «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Ինչ կարելի է անել, որպեսզի թույլ չտալ թալանել Հայաստանի ռեսուրսները. շնորհանդես «ԷկոԼուր» մամուլի ակումբում

ԷկոԼուր

Ընդունա՞կ է քաղաքացիական հասարակությունը պաշտպանել Հայաստանի ռեսուրսները…Ո՞ր երկրներն են վերահսկում մեր հանքերը: Որքա՞ն հարկ են վճարում ոսկու եւ մոլիբդենի տերերը: Ի՞նչ կարող է անել Սփյուռքը այլընտրանքային «կանաչ» ապագայի համար: Ինչպե՞ս պայքարել հսկայական գումարների դեմ: Հայացքը Լոնդոնից եւ Շվեյցարիայից կներկայացվի դեկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ): Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի ուսուցիչ Արմինե Իշխանյանի «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը եւ բնապահպանական ակտիվիզմ» աշխատությունը կներկայացնեն «կանաչ» շարժման ակտիվիստներ իրավաբան Արթուր Գրիգորյանը, Հրայր Սավզյանը: Լոնդոնից քննարկմանը կմիանա աշխատության հեղինակ Արմինե Իշխանյանը: Շվեյցարիայից եկած ակտիվիստ Արտուշ Եղիազարյանի ելույթը նվիրվելու է Սփյուռքի դերին Հայաստանի բնության պաշտպանության պայքարում:

Դեկտեմբեր 23, 2013 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր