ՀԱԷԿ-ը միացավ Հայաստանի էներգահամակարգին

ՀԱԷԿ-ը միացավ Հայաստանի էներգահամակարգին

73-օրյա կանգից հետո՝ 2022թ. հունիսի 23-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով Պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2022) ավարտը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից: 

«ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից 4 օր շուտ: Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունիս 27, 2022 at 18:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր