Հայկական ատոմային էլեկտրակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից

Հայկական ատոմային էլեկտրակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից
Օգոստոսի 30-ին ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմային էլեկտրակայանը, վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
 
Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմ։
 
«Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։ Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը: Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Օգոստոս 31, 2024 at 13:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր