«Ռոսատոմ» կորպորացիա
ԵՐԵՎԱՆ, 13.11.2024. Աշխատած միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու և միջուկային ու ճառագայթային վտանգավոր օբյեկտները շահագործումից հանելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության գործունեության շրջանակում Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի է ունեցել բաց սեմինար ՝ նվիրված միջուկային բեք-Էնդի բնագավառում տեխնիկական լուծումների և տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Որպես միջոցառման կազմակերպիչներ հանդես են եկել «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունը, որը նաև հանդիսանում է միջուկային օբյեկտները շահագործումից հանելու ռուսական միջուկային ճյուղի ինտեգրատոր և ԱՊՀ երկրների միջուկային ժառանգության վերացման հարցերով բազային կազմակերպություն, ինչպես նաև՝ «Ռոսատոմ-Միջազգային ցանց» մասնավոր հաստատությունը:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 փորձագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Ուզբեկստանից: Սեմինարի հիմնական թեման ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) խնդրի լուծմանը համալիր մոտեցումների քննարկումն էր: Քննարկվել են նաև տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման հեռանկարային ուղղությունները:
Փորձագետները փոխանակել են իրենց փորձը և կիսվել ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) հետ վարվելու ազգային համակարգերի զարգացման, ՌԱԹ-ի վերջնական մեկուսացման և նորմատիվ կարգավորման համար ենթակառուցվածքի զարգացման, ինչպես նաև ատոմային էներգիայի օբյեկտների շահագործումից դուրս բերման ռիսկերի կառավարման լավագույն պրակտիկաներով ՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ուզբեկստանի փորձի օրինակով: Բացի այդ, քննարկվել են թվային տեխնոլոգիաների առավել լայն կիրառման, ինչպես նաև կադրերի մասնագիտական պատրաստման հարցեր: Մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության հետ աշխատանքի՝ բնակչության հետ բաց շփման թեման:
«Միջուկային օբյեկտները շահագործումից հանելու բնագավառում նախագծերի իրականացումը համալիր սիներգետիկ ազդեցություն ունի ինչպես բնապահպանության բնագավառում, այնպես էլ տեխնոլոգիաների կատարելագործման և, ընդհանրապես, սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Սեմինարի ընթացքում ռուս մասնագետները ներկայացրել են ՌԱԹ-ի հետ վարվելու իրենց առաջադեմ մշակումները, որոնք հետաքրքիր կլինեն հայ գործընկերների համար», - նշել է «ՏՎԷԼ» ԲԸ շահագործումից հանելու ծրագրերի տնօրեն Էդուարդ Նիկիտինը։
Միջոցառման արդյունքում Բազային կազմակերպության 2025 թվականի աշխատանքային ծրագիրը համալրվել է խնդրահարույց ՌԱԹ-ների վերամշակման, ԱՊՀ երկրներից երիտասարդ մասնագետների և փորձագետների ներգրավմամբ հասարակական բնապահպանական փորձաքննության անցկացման և տարածքների կամ օբյեկտների ռեկուլտիվացման համար արտադրական բազայի կատարելագործման խնդիրներով: Սեմինարի ընթացքում մասնակիցներն առաջարկել են շարունակել ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու տեխնոլոգիաների միասնական ռեեստրի ձևավորումը՝ առաջավոր պրակտիկաների հետագա տարածման համար:
Բացի այդ, սեմինարի մասնակիցների համար կազմակերպվել է տեխնիկական շրջայց Հայկական ԱԷԿ-ում։ Կայան կատարած այցելության ընթացքում փորձագետները քննարկել են ենթակառուցվածքի հետագա զարգացումը՝ կայանի տարածքում ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու համար:
«ՏՎԷԼ» ԲԸ-ն 2019 թվականից հանդիսանում է ճյուղային ինտեգրատոր «Միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտների շահագործումից հանում և հարակից ռադիոակտիվ թափոնների կառավարում» բիզնեսի ուղղությամբ: Ինտեգրատորը համախմբում է ճյուղի իրավասություններն ու հանձնարարականները, իրականացնում է նոր տեխնոլոգիաների մշակում և փորձարկում, իրականացնում է աշխատանքի բոլոր փուլերը՝ շահագործումից հանելու նախապատրաստումից և իրականացումից մինչև հարակից ՌԱԹ-ների հետ վարվելը և տարածքների վերականգնումը:
2021 թվականին ԱՊՀ տնտեսական խորհրդի որոշմամբ «ՏՎԷԼ» ԲԸ նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպություն՝ աշխատած միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու և ՄՌԱՕ շահագործումից հանելու հարցերով։ Բազային կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում ԱՊՀ մասնակից պետություններին բազմակողմ և երկկողմ համագործակցության շրջանակներում՝ ՄՎԹ, ՌԱԹ հետ վարվելու և ՄՃՎՕ ՇՀ խնդիրները համալիր լուծելու և ՄՃՎՕ-ների հարթակներում կոնկրետ նախագծեր իրականացնելու նպատակով: http://www.tvel.ru.
ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունը մշտական հիմունքով աշխատանք է տանում միջուկային և ռադիոակտիվ թափոնները շահագործումից հանելու, ինչպես նաև ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու բնագավառում նորագույն մշակումների տարածման լավագույն փորձի որոնման և տարածման համար քննարկումների հարթակների ստեղծման ուղղությամբ:
Նոյեմբեր 15, 2024 at 12:40