Ուրանն ու երկաթը Հրազդանում միասի՞ն են, թե՞ ոչ, ահա թե ինչումն է հարցը

Ուրանն ու երկաթը Հրազդանում միասի՞ն են, թե՞ ոչ, ահա թե ինչումն է հարցը

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հրազդանցիներին պաշտոնապես հավաստիացրել է, որ Հրազդանի երկաթահանքը ուրան չի պարունակում: Նման կարճ եւ ոչնչով չհիմնավորված պատասխանը հրազդանցիներին չի գոհացնում, ովքեր իրենց բաց նամակում անհանգստություն են հայտնում Հրազդանի երկաթահանքի բաց եղանակով շահագործման դեպքում ուրանի արտահոսքի կապակցությամբ:Անհանգստության համար իրական պատճառներ կան: «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հայտնի գիտական հոդվածում (Գ.Պ. Ալոյան, «Горный журнал», N 6, 2007թ.) նշված է, որ Անտառային հանքավայրում ուրանի կանխատեսվող պաշարները գնահատվում են 30-40 հազար տոննա:  Անտառային հանքերեւակման հեռանկարները մեծ են եւ սերտորեն կապված են Մարմարիկ գետի ավազանի`Մեղրաձորի ոսկու հանքավայրի, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրի եւ Մարմարիկի խորը բեկվածքի երկարությամբ երկաթահանքերի խմբի արդյունաբերական յուրացման հետ»: Նշենք, որ եւ Հանքավանը, եւ Մեղրաձորը, հարակից են Հրազդանին, եւ որ Հրազդանի հանքավայրը հենց  երկաթի է:

Այս կապակցությամբ մատնանշենք  Հայաստանում ուրանի ծրագրի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրապարակային հայտարարությունը. «Նախ եւ առաջ պետք է հասկանալ` ուրան կա, թե ոչ»: Մենք կավելացնեինք` եւ միայն հետո պտասխանել, որ ուրան չկա:

Սեպտեմբեր 19, 2011 at 13:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր