Թուրք պատգամավորները Հայաստանի իշխանություններին կոչ են արել տարածաշրջանային անվտանգությունից ելնելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը

Թուրք պատգամավորները Հայաստանի իշխանություններին կոչ են արել տարածաշրջանային անվտանգությունից ելնելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը

ԱրմԻնֆո

Թուրք պատգամավորների խումբը Թուրքիայի խորհրդարանի խոսնակին է ներկայացրել ռիսկերի ուսումնասիրության հետ կապված հանձնաժողով ստեղծելու մասին մի համատեղ առաջարկ, թե ինչպիսի վտանգ է Թուրքիայի համար իրենից ներկայացնում է  Հայաստանի ատոմակայանը: Այս մասին է գրում թուրքական «Զաման» թերթը:

Առաջարկում նշվում է. «Կայանը գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա, սեյսմիկ գոտում: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ զոհվեց 25 հազար մարդ, կայանը շատ էր վնասվել և հաջորդ 3 ամիսներին ռադիացիայի արտահոսք էր տեղի ունենում: Հայաստանի իշխանությունները փակեցին կայանը, բայց հետագայում այն նորից վերաբացվեց»:

Թուրք պատգամավորների առաջարկում Հայաստանի իշխանություններին կոչ է արվում փակել Հայկական ԱԷԿ-ը` «տարածաշրջանային անվտանգության նկատառումներից ելնելով», հավելելով, որ Թուրքիայի խորհրդարանը երկրի արևելյան նահանգների պոտենցիալ ռիսկերը գնահատելու, ինչպես նաև «1988 թվականի երկրաշարժի բացասական ազդեցությունն ընդհանուր տարածաշրջանում ուսումնասիրելու» նպատակով պետք է ստեղծի համապատասխան կառույց, ասվում է առաջարկում:

Մայիս 17, 2012 at 15:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր