

ԷկոԼուր
Հոկտեմբերի 18-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ միասին երկու պետությունների միջեւ էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրեց: Ամենակարեւոր կետերից մեկը Հայկական ատոմակայանի անվտանգությունն է: ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետն ավարտվում 2016թ-ին: Սակայն կառավարության որոշմամբ այդ ժամկետը երկարաձգվել է եւս 10 տարով, մինչեւ կառուցվի նոր էներգաբլոկը: Դeսպան Հեֆֆերնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ տեխնիկական օգնություն: Սա այն ողջ տեղեկատվությունն է, որը տիրապետում է հասարակությունը: Հնարավո՞ր է, որ տեխնիկական օգնությունն իր մեջ ներառի մաշված սաքավորումների փոխում, կամ սթրես տեստերի անցկացում, կամ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցում, կամ վառելիքի մատակարարում, կամ մեկ ուրիշ բան: Նախարարությունն այս մասին լռում է: Եւ եւս մեկ հարց, այս ամենում ի՞նչ մասնակցություն ունեն հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները, որոնք ստեղծված են էներգետիկայի ատոմային սեկտորի սպասարկման համար: Մամուլում ակտիվորեն քննարկվում են քաղաքական ենթադրությունները: Սակայն էկոլոգիական հասարակայնությանը հետաքրքրում է ռիսկի գինը: Ռիսկերը վերբերում են ինչպես հին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը, այնպես էլ նոր էներգաբլոկի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների արտահանման չլուծված խնդրին: Դրանց մասին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ոչինչ չի ասում:
Հոկտեմբեր 22, 2012 at 18:09
