

ԷկոԼուր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ քննարկել է Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը: Այս մասին ասված է ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Այդպիսով, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Հայաստանի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մեջ ներդրումներ կատարել ցանկացողների թվում Ռուսաստանից բացի հայտնվեց նաեւ Ֆրանսիան: Ստույգ պայմանավորվածություններ դեռ չկան, եւ կառուցման հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով: Իրականում դա կտեւի 10 տարի, հենց այդքան է գործող ՀԱԷԿ-ի շահագործման երկարացման ժամկետը: Հիշեցնենք, որ գործող էներգաբլոկի անվտանգության համար տեխնիկական աջակցություն խոստացել է ԱՄՆ-ն:
Նոյեմբեր 15, 2012 at 13:42
