Հայաստանը եւ Բելառուսը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով կհամագործակցե՞ն

Հայաստանը եւ Բելառուսը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով կհամագործակցե՞ն

ԷկոԼուր

Ապրիլի 18-ին գործադիրի հավանությանը կներկայացվի  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը: Այն կներկայացնի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ստացվել է բելառուսական կողմից:  Ըստ համաձայանգրի նախագծի` կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ ուղղություններով.

  • «Կողմերի տարածքում միջուկային էներգաբլոկների կառուցում, դրանց անվտանգ շահագործում և տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավում,
  • ԱԷԿ-ների անվտանգության ապահովում, ԱԷԿ-ների հիմնական սարքավորումների ախտորոշման և վերահսկման,  շահագործման, վթարների վերացման համակարգերի զարգացում և կատարելագործում,
  • Օգտագործած միջուկային վառելիքի վերամշակում և պահպանում,
  • Ռադիոակտիվ թափոնների կառավարում,
  • Ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների պահպանում,
  • շրջակա միջավայրի պահպանություն,
  • համաձայնեցված ծրագրերով կադրերի պատրաստում Կողմերի բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսումնավարժական կենտրոններում,
  • մասնագետների և գիտնականների փոխանակում համագործակցության շրջանակներում առանձին ծրագրերի իրականացման և ներդրման համար
  • հիմնարար և կիրառական հետազոտությունների զարգացում գիտության և տեխնիկայի բնագավառում,
  • փորձի փոխանակում ատոմային էներգետիկայի օգտագործման տնտեսական արդյունավետության ապահովման բնագավառում,
  •  միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառում բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում,
  • տեղեկացում հասարակությանն ատոմային էներգիայի օգտագործման հարցերում,
  • միջուկային էներգետիկայի բնագավառի համար անհրաժեշտ սարքավորումների և պահեստամասերի արդյունաբերական արտադրության կազմակերպման հարցերում,
  • միջուկային նյութերի հաշվառում և վերահսկում, ատոմային էներգետիկայի օբյեկտների և օգտագործված ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների պահեստարանների ֆիզիկական պաշտպանության իրականացում,
  • սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի միջև փոխհամաձայնեցված  այլ համագործակցության:

Ապրիլ 17, 2013 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր