

ԷկոԼուր
«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 26-ից 28-ը ՆՓԱԿ-ում կբացվի Էկո-Էքսպո ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրների վրա: Ցուցահանդեսը նաև յուրօրինակ միջոց է բնապահպանական կրթության և տեղեկատվության տարածման համար:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին «Արևորդի»-ի լրատվալան ծառայությունից, ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արևորդի» էկո-ակումբների սաները կներկայացնեն թղթի վերամշակման իրենց տեխնոլոգիաները և վերամշակված թղթից պատրաստված բացիկներ: Կներկայացվեն աշխատանքներ արևային էներգիայի վերաբերյալ:
Հոկտեմբեր 14, 2009
