

ԷկոԼուր
Հայաստանում հնարավոր է` խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներ տեղակայվեն: Մայիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում կքննարկվի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: Ինչպես նշված է կառավարության կայքում, «Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործվող օբյեկտների տեղակայման, նախագծման, կառուցման, շահագործման, շահագործման հանձնման և շահագործումից հանման ընթացքում անվտանգության նորմերի և կանոնների մշակման և դրանց մերձեցման ուղղությամբ»:
Համաձայնագիրն ընդունելու դեպքում Հայաստանը, որպես կողմ երկիր, կպարտավորվի ապահովել`
- ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործվող օբյեկտների կայուն գործունեությունը և անվտանգության ամրապնդումը,
- միջուկային վթարների կանխարգելման նպատակով համատեղ միջոցառումների իրականացումը,
- արտակարգ իրավիճակներում ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործվող օբյեկտների գործունեության հուսալիության պահպանման նպատակով փոխօգնության կազմակերպումը:
Մայիս 21, 2013 at 18:33
