

ԷկոԼուր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 4-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամատակարարման արդյունավետության բարձրացման և կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային նախագծերին, կատարողական ցուցանիշներին, սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման և վերամեկնարկման հնարավորություններին։
Լուսանկարը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
Հուլիս 04, 2019 at 16:19
