

ԷկոԼուր
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 2020 թ. հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ այսուհետ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ պետք է իրականացնի մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողություն:
Վերահսկողությունը պետք է իրականացվի հետևյալ տարածքներում.
- պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
- զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային տարածքներում
- բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,
- հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում):
Հունիս 20, 2020 at 17:45
