Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ

Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք քննարկմանը, որը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները:  Կրեմլը տեղեկացրել էր՝ ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները:

www.armenpress.am

Հոկտեմբեր 09, 2020 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր