150 միլիոն դոլար «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին

150 միլիոն դոլար «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին

Հայաստան համահայկական հիմնադրամը հրապարակել է «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին փոխանցված նվիրատվությունների վիճակագրությունն ըստ տոկոսային հարաբերակցության: Աշխարհի 73 երկրներից հիմնադրամին փոխանցված գումարը հատել է 150 միլիոն դոլարի շեմը։ 

Նվիրատվություններով առաջատար երկիրը ԱՄՆ-ն է՝  կազմելով ամբողջ գումարի 45.3%-ը։ Նվիրատվությունների ծավալով երկրորդ տեղում է Հայաստանը՝ 33.3%։ Ռուսաստանի Դաշնությունից կատարված փոխանցումները կազմել են 10.7%։ Ֆրանսիայի օժանդակությունը կազմել է նվիրատվությունների 2.9%-ը։ Այնուհետ ըստ նվազման դրամահավաքին մասնակցած երկրներն են՝ Գերմանիա, Կանադա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Ավստրալիա, Արգենտինա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Ավստրիա, Բրազիլիա, Շվեդիա՝ 1 և 1-ից ցածր %-ով։

Հոկտեմբեր 28, 2020 at 17:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր