

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին հայտարարել է, որ Ռուսաստանը հաստատում է իր հանձնառությունը Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների նկատմամբ, ներառյալ 1997 թ. օգոստոսի 29-ի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրից բխող պարտավորությունները:
«Այդ Պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են ստույգ գործողություններ զինված հարձակումների վտանգի առաջացման դեպքում կամ միմյանց տարածքների նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում:
Պայմանագրին համապատասխան, Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Կրկին կոչ ենք անում Լեռնային ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերին կրակի անհապաղ դադարեցման, լարվածության դեէսկալացիայի և վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների այս տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների»,- մասնավորապես նշված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբեր 31, 2020 at 15:27