

Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է Ադրբեջանի կողմից կիրառված նոր զինատեսակ՝ այրող կասետային զենք 40 սմ երկարությամբ։ «Դրա կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։
Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,- նշված է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:
Նոյեմբեր 03, 2020 at 13:02
