8 միլիարդ 840 միլիոն դրամ՝ բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար․ 2021 թ․ բյուջեի նախագծի քննարկում

8 միլիարդ 840 միլիոն դրամ՝ բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար․ 2021 թ․ բյուջեի նախագծի քննարկում

2021թ․ բնապահպանական ծրագերի ֆինանսավորման համար նախատեսվում է 8 միլիարդ 840 միլիոն դրամի հատկացում, որից 6 միլիարդ 776 միլիոնը պետական բյուեջից, իսկ մնացածը՝ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։ Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թ․ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ 

Փոխնախարարը նշեց, որ շրջակա միջավայրի մասով «ՀՀ 2021 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ներառված են գործող վեց ծրագիր և 25 միջոցառում։

«Ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 8 միլիարդ 840 միլիոն դրամ, ինչը համապատասխանում է 2021-2023 թթ․ ՄԺԾԾ-ով (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) հաստատված չափաքանակին։ Առանց դրամաշնորհային ծրագրերի 2021թ․ պետական բյուջեի նախագծով հատկացումները կկազմեն 6 միլիարդ 776 միլիոն դրամ։ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի դրամաշնորհային ծրագրի մասով՝ 2 միլիարդ 58 միլիոն դրամ»,- նշեց նա։

Ներկայացնելով բնապահպանական միջոցառումները, Իրինա Ղափլանյանը նշեց, որ 25-ից 3-ի՝ Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի, պետական հիմնարկի աշխատակազմերի պահպանմանն ու Շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական կարողությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումների համար նախատեսված է հատկացնել 1 միլիարդ 685 միլիոն դրամ։ 3 միլիարդ 574 միլիոն դրամ կհատկացվի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ուղղված թվով 10 միջոցառման իրականացման համար։ Ընդ որում, դրանից 7-ը բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող միջոցառումներ են՝ 1 միլիարդ 130 միլիոն դրամ բյուջեով, 1-ը՝ Կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ի պահպանմանն ուղղված միջոցառումն է՝ 302 միլիոն դրամ բյուջեով։  Ըստ փոխնախարարի՝ 6 միջոցառում  նախատեսվում է «Անտառների կառավարում» ծրագրով, որոնց համար նախատեսված է 2 միլիարդ 177 միլիոն դրամ գումար: Ըստ Իրինա Ղափլանյանի՝ միջազգային պարտավորությանն ուղղված ծրագով նախատեսված մեկ միջոցառմանհամար էլ նախատեսված է 7 միլիոն դրամ։ 3 միջոցառում էլկիրականացվի Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից կատարվող դրամաշնորհային ծրագրով՝ վերոնշյալ 2 միլիարդ 58 միլիոն դրամի սահմաններում։ 

Անդրադառնալով բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով համայնքներին տրամադրվող սուբվենցիոն գումարներին՝ ՀՀ ՇՄ փոխնախարարը նշեց, որ նախատեսված հատկացումը կազմում է 150 միլիոն դրամ։ Սակայն, ըստ Իրինա Ղափլանյանի, ՇՄ նախարարության հայտով այս ծրագրով նախատեսվող գումարը կազմում է 524 միլիոն դրամ։ «374 միլիոն դրամով ավելացումը բխում է ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին օրենքի պահանջներից։ Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում թվով 7 համայնքի կողմից ներկայացվել են ընդհանուր 524 միլիոն դրամ գումարի սահմաններում բնապահպանական ծրագրերի իրականացման հայտեր։ Կոտայքի մարզից Հրազդան համայնքը՝ 348 միլիոն, Լոռու մարզից Ալավերդի՝ 370 միլիոն, Ախթալա՝ 3 միլիոն, Օձուն համայնք՝ 76 միլիոն, Սյունիքի մարզի Կապան համայնք՝ 37 միլիոն, Քաջարան համայնք՝ 27 միլիոն և Մեղրի համայնք՝ 8 միլիոն դրամ։ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է 2020թ․ հուլիսի 10-ին, և ՄԺԾԾ-ով պայմանականորեն հաստատվել է 150 միլիոն դրամ, ինչը չի կարող հասցեական լինել որևէ համայնքի համար։ «2021 թ․ պետական բյուջեով բնապահպանական սուբվենցիաներ համայնքներին» միջոցառման մասով անհրաժեշտ է վերանայել հատկացվող գումարի չափը, հակառակ պարագայում այն կհանդիսանա օրենքով սահմանված պահանջների չկատարում»,- նշեց փոխնախարարը։ 



Նոյեմբեր 06, 2020 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր