Շրջակա միջավայրի նախարարը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին է ներկայացրել Հայաստանի և Արցախի օմբուդսմենների համատեղ զեկույցը

Շրջակա միջավայրի նախարարը  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին է ներկայացրել Հայաստանի և Արցախի օմբուդսմենների համատեղ զեկույցը
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նոր գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ հրապարակված զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր), հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, որը միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
 
«Ադրբեջանի կողմից իրականացվող և Թուրքիայի կողմից լիովին սատարում վայելող նման ռազմական հանցագործությունները հանգեցրել են Արցախի ժողովրդի կյանքի և առողջության համար երկարաժամկետ վտանգավոր հետևանքների։
 
Այս զեկույցն ապացույցների վրա հիմնված փաստաթուղթ է, որը ներառում է իրավական վերլուծություններ և համապարփակ ու մանրակրկիտ կերպով ներկայացնում  Արցախի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև լայնամասշտաբ և ծանր հետևանքները Արցախի անտառային տարածքների և շրջակա միջավայրի վրա։
 
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:  
 

Նոյեմբեր 09, 2020 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր