Ապօրինի հատվել է 339 ծառ՝ շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս

Ապօրինի հատվել է 339 ծառ՝ շրջակա միջավայրին հասցվել  է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում անհայտ անձանց կողմից ապօրինի կերպով հատվել է տարբեր տեսակի 339 ծառ: Շրջակա միջավայրին հասցվել է 21 միլիոն 393 հազար դրամի վնաս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Արագածոտնի և Լոռու տարածքային բաժինների տարածած հաղորդագրություններից:

«Հայանտառ» ՊՈԱԿ- ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 2-րդ պահաբաժնում անհայտ անձի կողմից ապօրինի կերպով հատվել է տարբեր տեսակի 208 ծառ: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազել է 17 միլիոն 125 հազար 500 դրամ: Լոռու տարածքային բաժնից հայտնում են, որ գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։ 

«Արագածոտնի անտառտնտեսության» մասնաճյուղի Երնջատափի 2-րդ պահաբաժնում անհայտ անձի կողմից ապօրինի կերպով հատվել է կաղնի, հացենի և տանձենի տեսակի 131 ծառ: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 4 միլիոն 267 հազար 500 դրամ:

Նոյեմբեր 26, 2020 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր