Ինչո՞ւ է ԲԸՏՄ-ն ստուգում իրականացնելու չգործող հանքարդյունաբերական ընկերություններում. Տեսչական մարմնի պարզաբանումը

Ինչո՞ւ է ԲԸՏՄ-ն ստուգում իրականացնելու չգործող հանքարդյունաբերական ընկերություններում. Տեսչական մարմնի պարզաբանումը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ուղարկել ԷկոԼուրի՝ «2021թ. տեսչական մարմինը ստուգում կիրականացնի գործունեություն չծավալող 5 մետաղական հանքարդյունաբերական ընկերությունում» հրապարակման վերաբերյալ:

Պարզաբանման մեջ նշված է.

«Ի պատասխան 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից հրապարակված «2021թ. տեսչական մարմինը ստուգում կիրականացնի գործունեություն չծավալող 5 մետաղական հանքարդյունաբերական ընկերությունում» վերնագրված նյութի տեղեկացնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) տարեկան ստուգումների ծրագիրը կազմելիս առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1125-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածով հաստատված՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունն որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից ելնելով ստուգումներ իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`

1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ,

2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ,

3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված տնտեսավարողներից 5-ը կիրականացնի մետաղական հանքարդյունաբերական ընկերություններում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ,  «Պարամաունտ Գոլդ մայնինգ» ՓԲԸ, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ, «Բակտեկ Էկո» ՍՊԸ և «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ:

Վերը նշված Որոշման հավելվածով սահմանվում է ստուգման ծրագրի կազման չափորոշիչները, ըստ որի ընտրվել են տնտեսավարողները հաջորդ 2021 թվականին ստուգելու համար։  

Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հրամաններով դադարեցվել են «Պարամաունտ Գոլդ մայնինգ» ՓԲԸ, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ և «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները։ Տեսչական մարմնի տարեկան ծրագրում այս ընկերությունները ներառվել են պարզելու, թե արդյոք ընկերությունները պայմանագրային պարտավորությունները մինչև դադարման գարծընթացը կատարել են, թե ոչ։

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» և «Բակտեկ Էկո» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված հաշվետվությունների հավաստիությունը պարզելու նպատակով ընկերությունները ընդգրկվել են ստուգման ծրագրում»։

Դեկտեմբեր 09, 2020 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր