Թոբիաս Մյունխմայերը CNF-ի նոր գործադիր տնօրենն է

Թոբիաս Մյունխմայերը CNF-ի նոր գործադիր տնօրենն է

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նոր գործադիր տնօրեն է նշանակվել Թոբիաս Մյունխմայերը: Նա կփոխարինի Ջորջ Ջակոմինիին, ով հիմնադրամը ղեկավարել է վերջին հինգ տարիներին: Այս մասին հայտնում են Կովկասի բնության հիմնադրամից:

Նորանշանակ գործադիր տնօրենը բնապահպանության ոլորտում աշխատանքի հարուստ փորձ ունի, եղել է Greenpeace-ի երկարամյա աշխատակից:

Ստանձնելով պաշտոնը՝ նորանշանակ տնօրենը նշել է, որ մեծ ոգևորությամբ է սկսում աշխատանքը Կովկասի բնության հիմնադրամում ՝ լծվելով այս տարածաշրջանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:

Ջորջ Ջակոմինին հաջողություն է մաղթել հիմնադրամի հետագա աշխատանքներին արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: CNF- ի խորհրդի նախագահ Դեյվիդ Մորիսոնն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ջորջ
Ջակոմինիին հինգ տարիների ընթացքում իրականացրած գործունեության համար և մասնագիտական հաջողություն մաղթել հետագա աշխատանքում, միաժամանակ, հույս հայտնել, որ CNF- ի հաջողություններն ու զարգացումը արդյունավետորեն կշարունակվեն արդեն նորանշանակ տնօրենի հետ:

Դեկտեմբեր 21, 2020 at 13:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր