

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ. հունվարի 12-ի 8-Ա որոշման համաձայն, Գագիկ Երիցյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԾԻԳ) պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Գագիկ Երիցյանին ազատել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է կառավարության պաշտոնական կայքում:
Հունվար 14, 2021 at 16:57