

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները հունվարի 19-ին և 20-ին համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ համայնքներում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր քաշով 48,9 կգ՝ թվով 127 սիգ տեսակի ձուկ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:


Լուսանկարները՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Հունվար 21, 2021 at 15:35