Հայաստանը կարող է կորցնել շուրջ 12 հազար հա անտառ վնասատուների դեմ պայքար չիրականացնելու դեպքում

Հայաստանը կարող է կորցնել շուրջ 12 հազար հա անտառ վնասատուների դեմ պայքար չիրականացնելու դեպքում

Հայաստանում անտառների համար լուրջ խնդիր է վնասատուների ակտիվացումը: «Շուրջ 12 հազար հա անտառների վնասազերծման և քիմիական ներազդման անհրաժեշտություն կա այս տարի: Մեր մյուս գերատեսչությունների հետ քննարկում ենք հնարավոր տեխնիկական միջոցների, այդ թվում՝ ուղղաթիռների ներգրավման հնարավորությունն այդ անտառները դեղորայքով մշակելու և վնասատուների դեմ պայքար իրականացնելու համար: Արդեն երրորդ տարին է՝ տեխնիկական կարողություների բացակայության հետևանքով հնարավոր չի եղել այդ գործընթացներն իրականացնել: Եթե այս տարի ինչ-ինչ պատճառներով չստացվի դա իրականացնել, ապա կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ այդ անտառները մեկընդմիշտ կորցնելու վտանգի առջև կանգնենք»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ : 

Նա անդրադարձավ նաև Հայաստանում  սոճու անտառների չորանալու խնդրին՝ նշելով, որ ծառերի չորացման պատճառը պարզելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներին:

«Երևույթն ի հայտ է եկել մի քանի տարի առաջ: Նման խնդիր ունենք Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի անտատնտեսություններում և «Դիլիջան» ազգային պարկում: Միայն գիտական, փորձագիտական գնահատականից հետո կարող ենք դրա լուծման ուղիները փնտրել: Խնդիրը ներկայում ուսումնասիրման փուլում է»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը:

Հունվար 28, 2021 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր