

2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։
Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, նման որոշումը հնարավոր է դարձել ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման, ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ։
Լուսանկարը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության
Հունվար 29, 2021 at 16:31