

Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում հայտնաբերված թվով 82 տարբեր տեսակի և տրամաչափի ապօրինի հատված ծառերի կոճղերի փաստով հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս՝ 7 միլիոն 170 հազար դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին՝ իրավախախտ(ներ)ին հայտնաբերելու և դեպքին հետագա ընթացք տալու նպատակով:
Մարտ 22, 2021 at 16:31