Խոսրովի պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է. Շրջակա միջավայրի նախարարություն

Խոսրովի պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է. Շրջակա միջավայրի նախարարություն
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2021թ. հունիսի 30-ին բռնկված հրդեհի օջախը մեկուսացվել է, տարածման վտանգ այս պահին չկա: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Նախնական գնահատականով՝ այրվել է մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:
 
Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։
 
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հուլիս 01, 2021 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր