Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով ուսումնասիրել Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակը

Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝  խնդրելով ուսումնասիրել Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակը

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ներկայացրել 2021թ. ապրիլի 27-29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Ռոմանոս Պետրոսյանը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Հուլիս 01, 2021 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր