10 միլիոն դոլար ՎԶԵԲ-ից՝ Հայաստանում «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորման համար

10 միլիոն դոլար ՎԶԵԲ-ից՝ Հայաստանում «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորման համար

Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Ակբա բանկն ուղղելու է Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։

Այս մասին տեղեկացնում է Ակբա բանկը:

Հուլիս 01, 2021 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր