«Սագամար» ՓԲԸ-ն վերսկսել է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը

«Սագամար» ՓԲԸ-ն վերսկսել է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը

«Սագամար» ՓԲԸ-ն վերսկսել է Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Սագամար» ՓԲԸ-ի միջև կնքված 20.12.2012թ. ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն` ընկերությունը հանքը պետք է շահագործեր 2012-2049թթ. ընթացքում: Հանքը չի շահագործվել 2015թ-ից:

ՏԿԵ նախարարությունը վարչական վարույթ էր սկսել «Սագամար» ՓԲԸ-ի նկատմամբ, քանի որ  ընկերությունը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին չի վճարել  9 միլիոն 481 հազար 120 դրամ, ինչպես նաև 2016-2019թթ. չի շահագործել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

11.06.2021թ. ՏԿԵ նախարարությունում կայացած վարչական լսման ժամանակ ընկերությունը ներկայացրել է որոշ փաստաթղթեր, ըստ որոնց՝ Կենտրոնական գանձապետարանի հաշվին է փոխանցել 9 միլիոն 124 հազար 557 դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրությունը: Համաձայն այդ գրության՝ ընկերությունում անցկացված ստուգման արդյունքները ցույց են տվել, որ 2021թ-ի մարտ ամսին ընկերությունը լեռնակապիտալ և հողային աշխատանքների հետ միաժամանակ սկսել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ, և մինչև 2021թ-ի մարտի 24-ն արդյունահանել է 2135 տոննա հանքաքար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի 2021թ-ի հունիսի 24-ի 1006-Ա հրամանից: 

Հուլիս 06, 2021 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր