Շրջակա միջավայրին պատճառվել է 78.039.217 ՀՀ դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է 78.039.217 ՀՀ դրամի  վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 78.039.217 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով  նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 1.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
 Արձանագրվել է 44 դեպք, որից 42-ով հաշվարկվել է 74.981.956 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
 Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 Արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 57.261 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
 Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

     Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

     Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 21 գործ (ընդհանուր՝ 2.117.400 ՀՀ դրամ)։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.224.420 ՀՀ դրամ: 

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հուլիս 15, 2021 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր