

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. օգոստոսի 9-20-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 22 միլիոն 51 հազար 826 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 3 միլիոն 854 հազար 600 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 655 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1 միլիոն 800 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 23 գործ (ընդհանուր՝ 3 միլիոն 110 հազար 100 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2 միլիոն 422 հազար 280 դրամ:
Մասնավորապես՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 47 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 21 միլիոն 128 հազար 116 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 2 միլիոն 754 հազար 600 դրամի չափով տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 655 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 340 հազար դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 14 դեպք, որից 7-ով հաշվարկվել է 101 հազար 600 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 470 հազար դրամի չափով տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 822 հազար 110 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 550 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 1 միլիոն 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 210 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Օգոստոս 30, 2021 at 12:42
