

Օրերս Սևան-Երևան մայրուղու Պտղնի համայնքի հատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ստուգման է ենթարկվել Ա.Մ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, որտեղ հայտնաբերվել է 7 խմ հողի բերրի շերտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Շրջակա միջավայրին հասցվել է 70 հազար դրամի վնաս, նշանակվել՝ 50 դրամի չափով վարչական տուգանք:
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Սեպտեմբեր 02, 2021 at 14:07
