

Երևանում գործունեություն իրականացնող 9 ընկերություն օգոստոս ամսվա ընթացքում մի շարք խախտումներ են թույլ տվել: Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հիմնականում ընկերությունները շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները չեն ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով, օրվա ընթացքում պարբերաբար չեն ջրել շինարարական հրապարակները,սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) չեն պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով:
Յուրաքանչյուր կազմակերպության նկատմամբ նշանակվել է 150 հազարական դրամի չափով վարչական տույժ։
Լուսանկարը՝ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Սեպտեմբեր 14, 2021 at 12:20
