Շարունակվում է Սևանա լճից ջրառը և լճի մակարդակի նվազում

Շարունակվում է Սևանա լճից ջրառը և լճի մակարդակի նվազում

Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել: Սեպտեմբերի 15-ի դրությամբ այն կազմել է 1900.58 մ, ինչը 8 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.66 մ-ից:

Շարունակվում է նաև լրացուցիչ ջրառը լճից: Սեպտեմբերի 15-ի դրությամբ այն արդեն հասել է 218.074 միլիոն խմ-ի: Իսկ Արփա-Սևան թունելով լիճ է հոսել 137.601 միլիոն խմ ջուր: Շուրջ մեկ ամսվա ընթացքում՝ օգոստոսի 15-ից (133.833 միլիոն խմ) մինչև սեպտեմբերի 16 թունելով լիճ է հոսել ընդամենը 3.768 միլիոն խմ ջուր:

Այս տարի Սևանա լճի մակարդակն իր ամենաբարձր՝ 1900.91 մ նիշին էր հասել հունիսի 8-ին: Այդ օրվանից լճի մակարդակը իջել է 33 սմ-ով:

Հիշեցնենք, որ օգոստոսին օրենսդիրը որոշեց 75 միլիոն խմ-ով ավելացնել Սևանա լճից հավելյալ ջրառը՝ այն հասցնելով 245 միլիոն խմ-ի: Լճից դեռ պետք է բաց թողնվի 27 միլիոն խմ ջուր: 

 

Սեպտեմբեր 16, 2021 at 17:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր