ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. սեպտեմբերի 6-17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է թվով 87 դեպք, որից 48 դեպքով հաշվարկվել է 37 միլիոն 38 հազար 476 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 57 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 758 41 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 3 միլիոն 460 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 17 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 18 որոշում՝ 4 միլիոն 540 հազար դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 50 միլիոն 745 հազար 644 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 10 հանձնարարական։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 25 գործ (ընդհանուր՝ 2 միլիոն 526 հազար 840 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 միլիոն 446 հազար 540 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 36 միլիոն 490 հազար 840 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2 միլիոն 415 հազար դրամի չափով վնաս, նշանակվել է 1 միլիոն 200 հազար դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 522 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250 հազար դրամի չափով վարչական տուգանք:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25 հազար 636 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 343 հազար 41 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50 հազար դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 34 դեպք, որից 1-ով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 34 դեպքով նշանակվել է 1 միլիոն 800 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Սեպտեմբեր 27, 2021 at 09:26