Ընկերությունը խախտել է ընդերքօգտագործման պայմանագիրը. շրջակա միջավայրին հասցվել է մոտ 20 միլիոն դրամի վնաս

Ընկերությունը խախտել է ընդերքօգտագործման պայմանագիրը. շրջակա միջավայրին հասցվել է մոտ 20 միլիոն դրամի վնաս

Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի երևակման հատվածում «N» ընկերությունը 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն է իրականացրել՝ խախտելով ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշված պայմանագրով և դրան կից 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամանակացույցով թույլատրված 300 խմ ծավալով փորձնական հանույթի աշխատանքների փոխարեն տեղամասում և տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդել և տեղահանել է լեռնային զանգված, մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը չի կատարվել շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա՝ լանդշաֆտի վերականգնման նպատակով շահագործված տարածքը չի ծածվկել հողաշերտով, որի արդյունքում դեգրադացվել է գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտավայր, և պետությանը պատճառվել  է ընդհանուր 19.594.291 դրամի չափով վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:  

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում հանքի ապօրինի շահագործման, ընդերքօգտագործման թույլտվություն ստացած և պայմանագրային պարտավորությունների, օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացված գործունեությամբ հողերի դեգրադացման հանգամանքները լիարժեք պարզելու, դրանց համար պատասխանատու անձանց արարքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: 

Նոյեմբեր 22, 2021 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր