Օձունի ակտիվիստները կհավաքագրեն համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալները

Օձունի ակտիվիստները կհավաքագրեն համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալները

Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում ձևավորվել է ակտիվ բնակիչների խումբ, ովքեր կմասնակցեն համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրմանը:

Այն կիրականացվի «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ի միջոցով՝ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում: Ձևաչափը 2021թ. նոյեմբերի 18-ին Օձունում համայնքի բնակչության և տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրեց ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը:  

Ձևաչափում արտացոլված է Օձուն համայնքի սոցիալական-էկոլոգիական դիմագիծը՝ համայնքի գործող զարգացման ծրագրի նկարագիրը, ֆինանսական հնարավորությունները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և տեղի բիզնեսի ֆինանսական հատկացումները և իրագործվող ծրագրերը: Նշված են համայնքում գործող այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը ազդում է համայնքի բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա: Համայնքի բնակիչների մասնակցությամբ տվյալների հավաքագրումը նպատակ ունի հստակեցնել համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը, վեր հանել բնակչության և ՏԻՄ-ի դիրքորոշումը և ստանալ առաջարկություններ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության վերաբերյալ: 

Օձունում տեղի ունեցած հանդիպումները նախաձեռնվել են «Սոցիալ-Էկոլոգիական» կոնսորցիումի անդամ-կազմակերպությունների՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից:

Հաջորդիվ կներկայացվի պաշտոնական տեղեկատվություն Օձուն համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակի վերաբերյալ:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Նոյեմբեր 25, 2021 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր