Երևանում ի պատիվ Արմեն Թախտաջյանի և Միքայել Չայլախյանի փողոցներ են անվանակոչվել

Երևանում ի պատիվ Արմեն Թախտաջյանի և Միքայել Չայլախյանի փողոցներ են անվանակոչվել
2022թ. մարտի 15-ին Երևան քաղաքի ավագանու N 539-Ն որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 7-րդ փողոցը անվանակոչվել է բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ՝ «Արմեն Թախտաջյան փողոց», իսկ Այգեստանի 9-րդ փողոցը ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ՝ «Միքայել Չայլախյան փողոց»: 
 
Նույն որոշմամբ հայտնի համալսարանականների անուններով են անվանակոչվել Այգեստանի ևս վեց փողոցներ: Այգեստանի 1-ին փողոցն անվանակոչվել է պետական, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի, Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անունը:

 

Ապրիլ 26, 2022 at 13:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր