Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 150.000 դրամի չափով։ Բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվող շուրջ 24 խմ սևահողը հանձնվել է համայնքներին։
Ապրիլ 29, 2022 at 12:27